Աբու Դաբիում նախատեսված եռակողմ բանակցություններից առաջ տարաձայնություններ են առաջացել եվրոպական երկրների մասնակցության հարցի շուրջ։
Ֆրանսիան հայտարարել է, որ իր ներկայացուցիչները ևս կմեկնեն Աբու Դաբի՝ մասնակցելու Ուկրաինայի անվտանգության վերաբերյալ քննարկումներին։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, սակայն, հայտարարել է, որ եվրոպական երկրները պաշտոնապես հրավիրված չեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցություններին։
Ուկրաինան իր հերթին կարևորում է եվրոպական դաշնակիցների ներգրավումը, քանի որ հնարավոր համաձայնությունը վերաբերում է նաև Եվրոպայի անվտանգության ապագային։



