ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնն առաջընթաց է գրանցել Ուկրաինայի համար հետպատերազմյան անվտանգության երաշխիքների մշակման հարցում։ Նրա խոսքով՝ նոյեմբերի 10–11-ին Աբու Դաբիում նախատեսված ռուս-ուկրաինական բանակցություններում այդ հարցը լինելու է հիմնական թեմաներից մեկը։ ԱՄՆ-ը քննարկում է անվտանգության վերաբերյալ մշտական խորհրդակցությունների, ռազմական թափանցիկության և լարվածության նվազեցման մեխանիզմների ստեղծումը։ Ուկրաինան ձգտում է ստանալ ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության սկզբունքին համարժեք երաշխիքներ, մինչդեռ Ռուսաստանը դեմ է Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայմանը։



