ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո Ուկրաինան կարող է ունենալ այլ տարածքային սահմաններ։ CBS հեռուստաալիքի «60 Minutes» հաղորդմանը տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ Ուկրաինան պատերազմի ավարտից հետո, հավանաբար, կունենա փոքր-ինչ այլ տեսք։ ԱՄՆ նախագահը կրկին լավատեսություն է հայտնել պատերազմի շուտափույթ ավարտի վերաբերյալ։



