Թրամփը Բայդենի որդուն ներում շնորհելն անվանել...

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ջո Բայդենի որոշումը որդուն՝ Հանթերին ներում շնորհելու մասին արդարադատության չարաշահման եւ խախտման աղաղակող օրինակ է։

«Արդյո՞ք ներառում է Հանթերին Ջոյի շնորհած ներումը հունվարի 6-ի «պատանդներին», որոնք արդեն մի քանի  տարի գտնվում են բանտում։ Արդարադատության այսպիսի՛ չարաշահում եւ խախտում»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցի իր էջում։

Հունվարի 6-ի «պատանդներ» ասելով նա նկատի ունի 2021թ. հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհին մասնակցածներին։ Նորընտիր նախագահը եւ նրա կողմնակիցները պնդում են, որ նրանցից ոմանք ենթարկվել են անարդարացի դատական հետապնդման՝ նրանց դիտարկելով որպես քաղբանտարկյալներ։