
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին հայտնել է, որ շատ զայրացած է Ուկրաինայի կողմից «Դրուժբա» նավթամուղին հարվածներ հասցնելու պատճառով: Այդ մասին է վկայում Վաշինգտոնից Բուդապեշտ ուղարկված ուղերձը, որը հրապարակել է Հունգարիայի վարչապետի քաղաքական խորհրդական Բալաժ Օրբանը Facebook-ում:
«Վիկտոր, ինձ դուր չի գալիս այն, ինչ լսեցի: Ես շատ զայրացած եմ դրա պատճառով», - ձեռքով գրել է Թրամփն՝ ի պատասխան Օրբանի նամակի՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից նավթամուղի ենթակառուցվածքի վրա հարձակումների մասին։
Իր հերթին Հունգարիայի արտգործնախարարը հայտնել է, որ Սլովակիայի իր պաշտոնակցի հետ նամակ են հղել ԵՄ-ին՝ կոչ անելով գործողություններ ձեռնարկել նավթամուղին ուկրաինական հարվածների առնչությամբ. այդ հարվածների պատճառով Հունգարիա և Սլովակիա ռուսական նավթի մատակարարումները դադարեցվել են առնվազն հինգ օրով։