Գյումրիում նշել են Ռուսաստանի ժողովրդական միա...

Նոյեմբերի 3-ին Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ի. Տիտովը մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման բացմանը։

Տոնական համերգի ընթացքում Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրել է դասական և ժամանակակից ստեղծագործություններ։

Ողջույնի խոսքում Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսը նշել է, որ տոնը խորհրդանշում է կարևոր արժեքներ՝ դժվարությունների առաջ համախմբվածությունը, հայրենիքի հանդեպ սերը, սեփական պատմության նկատմամբ հարգանքը և նախնիների սխրանքներին ու նշանակալի ձեռքբերումներին արժանի լինելու ձգտումը։

Գյումրիի Ռուսական տան կազմակերպած համերգն անցկացվել է «Հայորդյաց տուն» մշակութային կենտրոնում։

Ռուս և հայ կոմպոզիտորների դասական ստեղծագործությունների կատարումներին ներկա են եղել երկու ժողովուրդների ներկայացուցիչներ։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծել է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միասնությունը։