ԻՀՊԿ-ն հաղորդել է, որ Հորմուզի նեղուցի շրջանո...

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է, որ Հորմուզի նեղուցի հարավային երթուղով անցնելիս ականների վրա պայթել է նավթատար չորս լցանավ, որոնք խախտել են Թեհրանի կողմից սահմանած կանոնները։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Նավերի վրա հրդեհ է բռնկվել։

Միևնույն ժամանակ ևս երկու լցանավ կալանվել է իրանցի զինվորականների կողմից՝ նեղուցով առանց թույլտվության անցնելու համար։

Բացի այդ, նշվում է, որ ԻՀՊԿ-ի ուժերն ամերիկյան MQ-9 հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարք են խոցել Հորմուզի նեղուցի վրա։