ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը նիստ է անցկացրել՝ Իրանի տարածքին լայնածավալ հարվածները քննարկելու համար։ Այս մասին հուլիսի 14-ին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով երեք աղբյուրի։
«Նախագահ Թրամփը երեքշաբթի օրը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել՝ Իրանի դեմ նախապատրաստվող զանգվածային հարձակումը քննարկելու համար, որն իր ծավալներով գերազանցելու է Հորմուզի նեղուցի շրջանում իրականացվող ներկայիս հարվածները»,- նշված է հոդվածում։
Նշվում է, որ նիստին մասնակցել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ Պորտալի տեղեկություններով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Իրանի տարածքին հարվածների քանակը մեծացնելու ծրագրերը։



