Թրամփն ԱՄՆ-ում արգելել է «ծննդաբերական տուրիզ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր «ծննդաբերական տուրիզմը» դադարեցնելու մասին։ Հրամանագրում նշվել է, որ այս որոշումը պաշտպանում է ամերիկյան քաղաքացիության նշանակությունն ու արժեավորությունը։

Վարչակազմը պահպանում է ներգաղթի համակարգի ամբողջականությունը՝ մերժելով այսպես կոչված «ծննդաբերական տուրիստների» մուտքը, որոնք հաճախ համագործակցում են չարամիտ սինդիկատների հետ՝ ներգաղթի մասին օրենքները շրջանցելու համար, և մտադիր են իրենց ժամանակավոր մուտքն օգտագործել ամերիկյան քաղաքացիություն ստանալու նպատակով։

Թրամփի վարչակազմը արտաքսել է ավելի քան 3 միլիոն անօրինական ներգաղթյալի։