Թրամփի վարչակազմում կան ՌԴ դեմ էներգետիկ պատժ...

Չնայած Ուկրաինայում արյունահեղությունը «24 ժամվա ընթացքում» դադարեցնելու իր նախընտրական խոստմանը, ԱՄՆ նախագահը քիչ առաջընթաց է գրանցել հրադադարի հարցում, հաղորդում է Politico-ն։

Նա տատանվել է Մոսկվայի դեմ հետագա պատժամիջոցների հարցում, միաժամանակ գովաբանելով Ռուսաստանի առաջնորդին և պնդելով Կրեմլի հետ ավելի սերտ տնտեսական կապերի մասին։

Սա բուռն քննարկումներ է առաջացնում նրա վարչակազմի ներսում։ Մինչդեռ Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը ցանկանում է վերացնել Ռուսաստանի նկատմամբ էներգետիկ պատժամիջոցները, ԱՄՆ ներքին գործերի նախարար Դուգ Բուրգումը կնախընտրեր Մոսկվային դուրս մղել՝ տեղ ազատելու ԱՄՆ-ից ներմուծման համար, ըստ հարցին ծանոթ երկու անձանց։

Եվրոպայի էներգետիկ ոլորտը գտնվում է այս հնարավոր համագործակցության կենտրոնում։ Մոսկվան բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ՝ ԱՄՆ ներդրողների աջակցությամբ «Հյուսիսային հոսքը» վերսկսելու վերաբերյալ։

Սա մտահոգություն է առաջացնում Բրյուսելում։ Թրամփն ու Պուտինը «ցանկանում են բաժանել եվրոպական էներգետիկ շուկան և ստեղծել [առանձին] ազդեցության ոլորտներ», - ասել է ԵՄ պաշտոնյան։