Թրամփի, Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու միջև եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ Հռոմում, հայտնում է բրիտանական Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով եվրոպական դիվանագիտական շրջանակների աղբյուրին։

Նրա խոսքով՝ Թրամփը և Զելենսկին կողմ են Հռոմում հանդիպման անցկացմանը։ Բանակցային հարթակի այս տարբերակը պաշտպանում են ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Միևնույն ժամանակ, հեռուստաալիքի տվյալներով՝ ռուսական կողմը նախընտրում է Ժնևի տարբերակը։