Տպավորություն է,որ իշխանությունը մարդկանց լրի...

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանի հանրային տիրույթում մենք կրկին  ականատես ենք լինում իշխանական «թեւի» մանիպուլյացիոն աճպարարություն փառատոնի,որը ես կանվանեի «մարդկանց գժի տեղ դնելու նուրբ արվեստի 50 երանգները»։

Իշխանությունը փորձելով արդարացնել իր թրքահաճո և ադրբեջանամետ քաղականությունը կրկին մանիպուլյացնում է անցյալում տեղի ունեցաց տարատեսակ քաղաքական գործընթացները ,օրինակ պնդելով ,թե իբր Հայաստանը ԱՊՀ երկրների կազմ ադմակցելու ժամանակ ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Լու՞րջ

Տպավորություն է,որ իրենք մարդկանց լրիվ ապուշի տեղ են դրել։

Իսկ հիմա ուշադրություն,բա որ Հայաստանը ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,բա ինչու°է Ադրբեջանը իրեն մեջտեղից «ճղում»,որ որքան հնարավոր է շուտ իրավաբանորեն  ամրագրվի ,որ Հայաստանը ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը...կամ ներողություն ,բա որ Հայաստանը ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,բա ինչ°ի մասին է բանակցել Հայաստանը ադրբեջանցիների հետ Մինսկի խմբի ֆորմատի ներքո շուրջ 30 տարի։

Հասկանալի է ,որ այս կարգի գերպրիմիտիվ մանիպուլյացիներին կարող են հավատալ միայն տարրական տրամաբանության հետ լուրջ  խնդիրներ ունեցող մարդիկ։

Կամ ...նկատել եք թե ինչպես են իշխանությունները կամաց-կամաց նախապատրաստում հանրությանը այն մտքին,որ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ադրբեջանցի ոսոխի հետ քննարկել Արցախի կարգավիճակի հարցը նաեւ ենթադրաբար Ադրբեջանի կազմում։

Եթե կասկածում եք իրենց իրական ադրբեջանամետ նպատակների տրամաբանությանը,ապա պարզապես հարցրեք-Դիտարկում են իրենք արդյոք° տարբերակներ,երբ Արցախը կլինի իրավական և քաղաքական առումով ինչ որ մի ձեւաչափով Ադրբեջանի մաս։

Ուղակի հարցրեք և ձեզ ամեն ինչ պարզ կդառնա։

Իսկ եթե ավելի լուրջ,ապա երբեք, երբեք, երբեք թույլ չտաք որ ձեզ դնեն անգրագետ և պրիմիտիվ բիոզանգվածի տեղ,սա ի վերջո ինքնահարգանքի խնդիր է»։