Տոկիոյում հարձակվել են Վրաստանի դեսպանի մեքեն...

Տոկիոյի ոստիկանությունը հետաքննում է Ճապոնիայում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Լեժավայի վարորդի վրա հարձակման դեպքը։ Նա ուրբաթ կեսօրին ոստիկանություն է զանգահարել՝ ասելով, որ Վրաստանի դեսպանատան մոտ մի տղամարդ հարձակվել է իր մեքենայի վրա և քաշքշել իր օձիքից։

Ըստ նրա՝ տղամարդը կանգ է առել դեսպանի մեքենայի դիմաց և բացել դուռը:

Ոչ դեսպանը, ոչ վարորդը չեն տուժել։ Ոստիկանությունը կարծում է, որ երկու մեքենայի հետ կապված ինչ-որ ճանապարհային վեճ է եղել: Նրանք հարցաքննել են տղամարդուն՝ ավելին իմանալու համար: