«Պարոն Կոնջորյան, որևէ պախարակելի բան չկա լրատվությունից գալ Ազգային ժողով, ոնց որ ձեր դեպքում է։ Կարծում եմ՝ լրատվությունից եկաք։ Դեռ ավելին ասեմ՝ եթե մի միջնորդություն բավարարեի, «Երկիր Մեդիա»-ի աշխատանքից կգայիք Ազգային ժողով, բայց, բարեբախտաբար, այդպես չէր։
Այդ նախկին իշխանություններին, որ քննադատում եք, իրենց տարածված մի խոսք կար՝ «թղթերով ամեն ինչ ճիշտ է»։ Նախկին իշխանությունների ժամանակ ամեն ինչ ճիշտ էր թղթերով։ Մրցույթ է, բան է։ Ես ի՞նչ կապ ունեմ, ընտանիքի անդամն ի՞նչ կապ ունի։ Հիմա ելույթում կանդրադառնամ։
Նայեք, ես չեմ ուզում այդ ռազբորկան, որ եղել է Աբովյանում, բայց իմ աչքը զարնել է մի բան։ Այդ օրերին Նիկոլ Փաշինյանը նստում է կաֆե, ասում է՝ ՀԴՄ թուղթ, նստում է կաֆե, ասում է՝ ՀԴՄ թուղթ, մեկ էլ պարզվում է՝ ՔՊ անդամ ձեր եղբոր անվան հետ կապում էին միլիոնավոր դրամներ՝ կանխիկ, ՀԴՄ փաստաթղթեր, բան չկա։ Փաստաթղթով ասում եք՝ ճիշտ է։
Պարոն Կոնջորյան, ձեր ելույթից ես ճիշտ հասկացա՞՝ մարդ, որը 36 տարի նույն կուսակցության անդամ է, մի վայրկյան չի դավաճանել։ Ճիշտ հասկացա՞, որ ինքնապահպանման նպատակով է, որ մի ժամանակ եղել եք Հանրապետական կուսակցության աջակցող կուսակցության երիտասարդականի ղեկավար, հետո անցել եք «Լուսավոր Հայաստան», հետո անցել եք «Քաղաքացիական պայմանագիր»։ Դա, որպեսզի դինոզավր չդառնաք, այդ սխեմայի մե՞ջ է մտնում, պարոն Կոնջորյան։
Որովհետև, անկեղծ եմ ասում, քաղաքական դաշտում ինձ համար միշտ շատ դժվար է եղել՝ կարելի է մի քանի կուսակցություններ փոխել, դեռ անձնականի մասին չեմ ասում, հարազատություն, բան՝ մի կողմ դնելը։ Ինձ համար անընդունելի է»,- այս հարցն է տվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանին։
Մանրամասն՝ տեսանյութում։



