Տոկաևը հույս է հայտնել, որ Երևանի ու Բաքվի մի...

Ղազախստանի նորընտիր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հույս է հայտնել, որ ռուսական կողմի խաղաղապահ առաքելությունը կկարողանա կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները: Տոկաևը նման միտք է հայտնել Երևանում ընթացող ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում: Այս մասին տեղեկանում է «Ռիա Նովոստիի» հրապարակումից:

«Մենք բոլորս շահագրգռված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Հուսով ենք, որ ռուսական կողմի խաղաղապահ ջանքերը հնարավորություն կտան հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով և կողմերին տանել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,-ասել է նա: