Վերջին 5 տարվա արդյունքներով Հայաստանի կառավարությանը հաջողվել է արձանագրել միջինում 7.6 տոկոս տնտեսական աճ:
aյս մասին շեշտեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ նիստում 2026թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացմանը:
«Վերջին 5 տարիների արդյունքներով մենք արձանագրել ենք միջինում 7.6 տոկոս տնտեսական աճ: Ուրախ եմ, որ 2026-ի համար ՀՆԱ-ի 5.4 տոկոս աճի կանխատեսումն այլևս սենսացիա չէ»,-ասաց Հովհաննիսյանը:
Նախարարի խոսքով՝ ՀՀ կառավարության հայտարարած քաղաքականությանը համահունչ՝ տնտեսական աճը ներառական է եղել: Այն ուղեկցվել է մի կողմից զբաղվածության աճով, մյուս կողմից միջին աշխատավարձերի գնաճի տեմպերն էապես գերազանցող աճով, ինչպես նաև անհավասարության և աղքատության մակարդակի նվազմամբ:
«2024թ արդյունքներով աղքատության մակարդակը նվազել է 2 տոկոսային կետով՝ կազմելով 21.7 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատությունը 1.1 տոկոսից նվազել է 0.6 տոկոսի»,-ասաց նախարարը:



