Հուլիսի 9-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ, որը քննարկել է «ԹԻՄ» ՍՊԸ ՀՀ տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու դիմումը։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը բավարարել է «ԹԻՄ» ՍՊԸ դիմումը և տրամադրել լիցենզիան: Այս մասին հայտնում է «ԹԻՄ» ՍՊ ընկերությունը։
Իսկ ՀՌՀ-ից հայտնում են, որ այդ հարցը ներկայացնելիս Հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետը նշել է, որ «ԹԻՄ» ՍՊ ընկերությունը արդեն երկրորդ անգամ է դիմում ՀՀ տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու համար: Առաջին անգամ ներկայացված դիմումը քննարկվել էր Հանձնաժողովի հունիսի 19-ի նիստում և մերժվել պարտադիր ներկայացման ենթակա որոշ փաստաթղթեր չներկայացնելու պատճառով:
Ընկերության ներկայացուցիչները վերանայելով անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներկայացրել են նոր դիմում, որը բավարարվել է։