Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է, որ Թեհրանը վճռական գործողություններ կձեռնարկի Իրանի դեմ ցանկացած ագրեսիայի դեպքում։
«Մեր պաշտպանական ռազմավարությունը հստակ է՝ ակն ընդ ական։ Իրանի դեմ ցանկացած ագրեսիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կհանգեցնի ուժեղ և վճռական պատասխանի», - գրել է Արաղչին X սոցիալական ցանցում։
Արաղչին հավելել է, որ նրանք, ովքեր որևէ կերպ նպաստում են ագրեսիային, կդառնան օրինական թիրախներ Իրանի համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Թեհրանին, որ ամերիկյան զինվորականները կհարձակվեն և կոչնչացնեն կամուրջներն ու էլեկտրակայանները Իրանում՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում նավերի վրա իրանական ցանկացած հարձակման։



