
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չինական ByteDance ընկերության հետ TikTok սոցցանցի ամերիկյան հատվածը գնելու գործարքը կկնքվի մինչև ապրիլի 5-ը։ Այս մասին գրում է Reuters-ը:
«Մենք շատ պոտենցիալ գնորդներ ունենք: TikTok-ի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է: Ես կցանկանայի, որ Tiktok-ը գոյատևեր», - կիրակի ուշ երեկոյան նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել է Թրամփը:
2024 թվականի ապրիլին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենը ստորագրել էր TikTok-ի արգելափակման մասին օրենք: Ըստ դրա՝ եթե չինական ByteDance ընկերությունը, որին պատկանում է սոցիալական ցանցը, չվաճառի իր բիզնեսը երկրում մինչև 2025 թվականի հունվարի 19-ը, սոցցանցն արգելափակվելու էր: Սակայն ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է արգելքը. այժմ գործարքը պետք է կայանա մինչև ապրիլի 5-ը:
Նախագահի աշխատակազմն ակտիվ բանակցություններ է վարում մի քանի պոտենցիալ գնորդների հետ։ Դրանց թվում տարբեր լրատվամիջոցներ նշել են Blackstone-ը, Microsoft-ը, Oracle-ը և միլիարդատեր Իլոն Մասկը: