Տիկին Ավանեսյան, կառավարության կեսը հիվանդ է,...

Կառավարության կեսը հիվանդ է, այս ո՞նց եք աշխատում, այսպես չի լինի, կատակել է Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ՝ դիմելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին

 «Պարոն վարչապետ, պատվաստման հետ կապված՝ առաջարկում ենք հենց վաղն էլ կազմակերպել, որ չունենանք հիվանդներ: Ովքեր բուժման կարիք ունեն, կբուժենք, ովքեր էլ առողջ են՝ կպատվաստենք», - հայտնել է Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով վարչապետի հարցին:

Փաշինյանը հումորով նշել է, որ հենց այսօր էլ կարող են կազմակերպել:

«Բա, ինչի ենք վաղվան թողնում, հազիվ հավաքվել եք, չենք կարող այսօր», - ասել  է վարչապետը :