Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևիցե մեկը չի փորում, նման խոսակցությունները սկսվեց, երբ ես կիսվեցի Աննա Հակոբյանի տեսանյութով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
«Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևիցե մեկը չի փորում, երկրորդը նման խոսակցություններ ես տեսնում եմ, որ այնտեղից սկսվեց, որ ես կիսվեցի տիկին Հակոբյանի տեսանյութով։ Ես Երևանում եմ ապրում, որովհետև ես ժամանակին ես ավագանի էի և ուզում էի քաղաքապետ դառնալ, ու այդպես մնացել է այդ պատմությունը իմ հետ կապված։ Տեսեք, հենց 2018 թ-ից է սկսվել էլի, որ այդպես Հայկ Մարությանը ի հայտ եկավ կինդեր սյուրպրիզի պես և այլն»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Այն հարցին, թե արդոյք բացառում է քաղաքապետ դառնալու հավանականությունը, Սիմոնյանը նշեց․ «Ես ոչ մի բան չեմ բացառում, որևիցե պաշտոն, այսպես կարող եք վերցնել վարչապետից մինչև, միայն կաթողիկոսը բացառեք, վարչապետից մինչև թաղապետ որևիցե պաշտոն ես չեմ բացառում, ինչպես նաև չեմ բացառում, որ ինչ-որ պահի, ինչի ցանկությունը իմ մեջ շատ մեծ է, ինչ-որ պահի ես քաղաքականությամբ չեմ զբաղվի։ Ես քննադատում են խցանումների գոյությունը, բայց այդ որոշումները քաղաքապետի և քաղաքապետարանի դաշտում են»։
Անդրադառնալով իր և Աննա Հակոբյանի հարաբերություններին, նա նշեց, թե Հակոբյանին հարգում է որպես իր ընկերոջ քույր։
«Տիկին Հակոբյանը իմ մոտ ընկերոջ քույրն է, տիկին Հակոբյանը մեր երկրի ղեկավարի կինն է, տիկին Հակոբյանը իմ վաղեմի ընկերն է։ Կարող եմ ասել, որ իմ վերաբերմունքը իր նկատմամբ քրոջ պես վերաբերմունք է և մեծագույն հարգանք ունեմ իր նկատմամբ, և դա փոխադարձ է»,- ասա Սիմոնյանը։



