Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ նոյեմբերի 19-ին ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի  Սիսիան քաղաքի Խ. Աբովյան, Վ. Տերյան, Մ. Գորկի, Աղայան, Բակունց, Արցախ, Կամո, Սայաթ-Նովա, Րաֆֆի փողոցների, Գայի թաղամասի  1-1/4 տների ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ նոյեմբերի 19-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի  Սևան քաղաքի Նալբանդյան, Շինարարներ, Սայաթ-Նովա, Սյունյաց փողոցների  ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ նոյեմբերի 19-ին ժամը 10:15-18:00-ն կդադարեցվի  Արմավիր քաղաքի Գործարանային 1, 2 շենքերի, Սայաթ-Նովա 1Ա-8Ա շենքերի   ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: