Հայաստանն իր տարածաշրջանում թշնшմի չունի. Ալե...

Նախ և առաջ Հայաստանի Հանրապետությունն իր տարածաշրջանում թշնամի չունի, ամենամեծ թշնամին Հայաստանում գործող օտարերկրյա գործակալներն են, որոնք քաղաքական միավորներ են ստեղծում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է լինում, որ «մեր թշնամիների և ձեր իշխանության ծրագրերը համընկնում են իրար հետ»։

Սիմոնյանը նշեց, որ իրենց ուժը Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու մասին 2020 թվականի փետրվարին քարոզարշավ էր սկսել։

«Սահմանադրության փոփոխությունը պետք է եղել մեզ, պետք է մեզ, և դա Հայաստանի Հանրապետության մասին է։ Հայաստանի 90-ականների գրված սահմանադրությունը և այսօրվա իրողությունը, այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակը կատարյալ տարբեր են, հինգ տարի առաջվա Հայաստանը նու՞յնն է, ինչ որ այսօր, իհարկե ոչ, իսկ ի՞նչ ասել 35 տարվա առաջվա աշխարհի գոյության մասին, ուզում եք ասեք աշխարհը նույն է, ինչ 35 տարի առաջ, աշխարհը նույնը չի։

Հայաստանի Հանրապետությունը իր տարածաշրջանում նախ և առաջ թշնամի չունի։ Ամենամեծ թշնամին Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա գործակալներն են, որոնք քաղաքական միավորներն են ստեղծում, ամենամեծ թշնամին դա է, և վերջինը Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունների մասին 2020 թվականին մենք քարոզարշավ ենք սկսել 2020 թվականի փետրվարին և կորոնավիրուսը սկսվեց»,- ասաց նա։

Հարցին՝ 2020 թվականի քարոզարշավի ժամանակ Հայաստանի Անկախության հռչակագիրը հանելու հարց չկար, Սիմոնյանն ասաց. «Այդ ժամանակ իրականությունն ուրիշ էր։ Այն ժամանակ մենք ունեինք այլ ընկալում, ունեինք դաշնակից, այլ աշխարհաքաղաքական իրավիճակ էր։ Ցանկը կարող եմ շարունակել»։