Նոր ընտրություններ ենք անելու ու գնալու ենք,...

Իրենցից ոչ մի բան կախված չէ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, որ ընդդիմությունից է կախված սահմանադրական հանրաքվե տեղի կունենա՞, թե՞ ոչ։

Նա նշեց, երբ իրենք որևէ բան են առաջարկում, չեն բացառում, որ այդ առաջարկը չի ընդունվի. «Իմանալով մեր ընդդիմության որակը, մտածելակերպը, ես ասել եմ՝ իրենք այդքան չեն մտածում, որ իրենք չեն համաձայնելու ու ևս մեկ անգամ իրենց վարի են տալու։ Նոր ընտրություններ ենք անելու ու գնալու ենք ջախջախենք իրենց։ Նոր ընտրություն անելու ի՞նչ խնդիր ունենք։ Ոչ մի։

Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին. կգանքն իրենց մոտ, կասենք՝ էս է, խաղաղություն է, վերջին կետն է, վերջին էջն է, եկեք մեկընդմիշտ փակենք այդ էջը, որ ոչ երեխա զոհվի, ոչ որևէ օտարերկրյա գործակալներ գան, ուզենան իրենց անձնական շահերը առաջ տանել, ոչ էլ օլիգարխ լինի։ Ժողովուրդը կքվեարկի՝ փառք Աստծո, չի քվեարկի՝ կհեռանանք»,- ասաց Սիմոնյանը։

Լրագրողի հարցին՝ արտահերթ ընտրությունների ճանապարհն ավելի իրատեսական են համարո՞ւմ, նա պատասխանեց «Այո, որովհետև գիտեմ մեր ընդդիմության «մտածելակերպը». ոչ ոչ անիմաստ գոռգոռալու են, բայց իրենք ցուգցվանգքի մեջ են գտնվում, իրենց կողմից արված յուրաքանչյուր քայլ իրենց պարտության է բերելու»։