Թեղուտի հանքավայրում աշխատանքները վերսկսվել ե...

Այսօր Ազգային ժողովում 2018-ի բյուջեի կատարողական քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շուտով Թեղուտի հանքավայրը սկսում է շահագործումը։

«Ուրախ եմ հայտնել, որ Թեղուտում նորից սկսել են աշխատանքները, այնտեղ մի քանի հարյուր մարդ նորից ընդունվել է աշխատանքի, ինչպես խոստացել էինք և հույս ունեմ, որ այնտեղ ամեն ինչ լավ կլինի», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նկատենք, որ Թեղուտի հանքավայրը, որին բաժին է ընկնում արտահանման ծավալում մեծ մասը, փակվել էր հունվարին։