«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Նոյեմբերի 25-ին՝ մեծանուն հայ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, Երևանում տեղի ունեցավ «Հայ ինքնություն. ո՞վ է հայը» գրքի շնորհանդեսը։
Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը, խմբակցության անդամներ Արմեն Քոչարյանը, Աննա Ավետիսյանը, Արշակ Սարգսյանը, Արմենակ Դանիելյանը, Սուսաննա Մելիքյանը, երիտասարդ բանաստեղծ Գոռ Սեդրակյանը, քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Ստեփան Դանիելյանը, տնտեսագետ, քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը, գրող, հրապարակախոս, «Համահայկական գրողների միության» նախագահ Աբգար Ափինյանը, լրագրող, վերլուծաբան Արթուր Հովհաննիսյանը և այլք…
Միջոցառման մասին մանրամասն՝ հաջորդիվ։



