Այսօր տեղի է ունեցել «Ադեկվադ» ՀԿ-ի նախաձեռնած «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսը: Ըստ օրակարգի, մինչ քննարկումների մեկնարկը, ողջույնի խոսքով հանդես էր գալու ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, սակայն նա չէր եկել կոնֆերանսին:
«Ադեկվադ» ՀԿ-ի նախագահի բացման խոսքին հաջորդեց բանախոսների ելույթ-քննարկումը՝ ուղղված Հայաստանի ներքաղաքական ու արտաքին զարգացումներին: Ըստ բանախոսների՝ այսօրվա իշխանությունը չունի կառավարման ծրագիր ու գաղափարախոսություն, հետևաբար քաղաքական դաշտում չկա նաև իրական ընդդիմություն:
Պետությանը սպառնացող վտանգներից խուսափելու համար պետք է ստեղծել նոր բևեռ: Բանախոսները շեշետեցին, որ խոսքը ոչ թե հետ վերադարձի մասին է, այլ նորի կամ նորից էլ նոր բևեռի մասին է, որը կկարողանա առաջադրել գոնե երկրի կառավարման ծրագրեր:



