Սահմանադրական դատարանը շարունակում է 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ միավորված գործի դատաքննությունը:
«Հայաստան» դաշիքնի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասաց, որ հայ ժողովոուրդը 2018-ին ընտրել է ոչ թե վարչապետ, այլ՝ կուսակցությունների մեջ իրենց համար նախընտրելի կուսակցությանը։
Նրա խոսքով՝ այդ մեծամասնությունը կազմող խմբակցությունը կարող էր ցանկացած անձի առաջարկել վարչապետի պաշտոնում, որը կհամապատասխաներ Սահմանադրությամբ ներկայացված պահանջներին։
«Նիկոլ Փաշինյանը վարչապետ նշանակվել է Հանրապետության նախագահի կողմից՝ հաշվի առնելով մեծամասնություն կազմող խմբակցության առաջարկությունը», - ասաց Վարդևանյանը։



