Տեսանյութ. Ոստիկանները Արմավիրի Ոսկեհատ եւ Տա...

Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի 35-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում մշակում է կանեփ, տանն ու օժանդակ կառույցներում պահում և օգտագործում է թմրամիջոց:

Ոստիկանությունից  հայտնում են, որ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հունվարի 11-ին տեղեկությունը ստուգվեց: 35-ամյա տղամարդը ներկայացրեց երկու փաթեթ` ընդհանուր մոտ 45 գրամ դեղնականաչավուն զանգվածով: Նա հայտնեց, թե մարիխուանան պատրաստել է կանեփի թփերից` անձնական օգտագործման համար:

Նույնատիպ մի տեղեկություն էլ Վաղարշապատի քրեական հետախույզներն ստացան երկու օր անց` Տարոնիկ գյուղի 64-ամյա բնակչի վերաբերյալ: Հունվարի 13-ին ոստիկաններն այցելեցին Տարոնիկ. բացատրական աշխատանքի արդյունքում տղամարդը պատրաստակամություն հայտնեց ներկայացնել իր մոտ եղած զանգվածը:

Նախաձեռնվեց քրեական վարույթ: 64-ամյա տղամարդը ներկայացրեց մոտ 22 գրամ զանգվածով փաթեթ և հայտնեց, որ մարիխուանան ինքն է պատրաստել` անձնական օգտագործման համար:

Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են: