Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է պարտավորեցնել բլոգեր Ռոման Բաղդասարյանին հերքել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի մասին տարածած սուտ տեղեկությունները և ներողություն խնդրել։
Դատարանի վճռով սույն բլոգերն իր տարածած ստերը պետք է հերքի իր ֆեյսբուքյան պաշտոնական էջի կամ ՀՀ ողջ տարածքում տարածվող առնվազն 5000 տպաքանակ ունեցող տպագիր մամուլի միջոցով տեղադրելով դատարանի նախանշած տեքստը զրպարտություն տարածելու և ներողություն խնդրելու բովանդակությամբ։
Դատարանները Ռոման Բաղդասարյանին արդեն երրորդ առիթով են պարտավորեցնում հերքել Սամվել Կարապետյանի անվան հետ կապված սուտ և զրպարտչական տեղեկությունները ու ներողություն խնդրել։
Հիշեցնենք, որ բլոգերը հայտարարել էր, թե Սամվել Կարապետյանը «խաբել է պետությանն ու թալանել է պետական բյուջեն»:



