Փաշինյանը ժամանել է Բրյուսել

Վարչապետը ժամանել է Բրյուսել: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: Վարչապետը կմասնակցի Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին, որն անցկացվելու է Եվրոպայի ապագան խորագրի ներքո: