«Հրապարակ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ հայտնեց, թե բացահայտել է Երեւանի քաղաքապետանի ենթակայությամբ գործող մի շարք հիմնարկների աշխատակիցների մասնակցությամբ կաշառք տալու եւ ստանալու դեպքեր, 10 անձ ձերբակալվել է։
Կոմիտեի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ խոսքը 100-5000 դոլար գումարի մասին է։ Մեր տեղեկություններով, այս ձերբակալությունները բուռն վրդովմունք են առաջացրել քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմերի ստորին էշելոններում:
Այստեղ վրդովված են, որ քաղաքապետարանի ամենաբարձր օղակներում հարյուրապատիկ ավելի մեծ գումարներ են վերցնում շինթույլտվությունների, ավարտական ակտերի եւ տարբեր այլ գործարքների համար, մինչդեռ Հակակոռուպցիոն կոմիտեն ընկել է մանր ձկների հետեւից։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում



