Մոսկվան հույս ունի, որ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Ռուսաստան, Իրան, Թուրքիա) հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Այս հարթակի մասնակիցները պայմանավորվել են առաջ մղել միավորող օրակարգը: Հույս ունենք, որ մոտ ապագայում տեղի կունենա հերթական հանդիպումը այս ձևաչափով»,- ասել է Լավրովը Եվրասիական անվտանգության չորրորդ Մինսկի միջազգային համաժողովի բարձր մակարդակի լիագումար նիստում:
Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում համագործակցության հարցերով խորհրդատվությունների վեցակողմ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) ձևաչափ գործարկել առաջարկել են 2020 թվականի վերջին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վրաստանին բազմիցս հրավիրել են մասնակցելու այս ձևաչափին, սակայն նա դեռևս չի միացել դրա աշխատանքին:
2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում տեղի ունեցավ հարթակի առաջին նիստը՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով: Ձևաչափի երկրորդ հանդիպումը, որը նաև առաջին հանդիպումն էր ԱԳՆ ղեկավարների մակարդակով, տեղի ունեցավ 2023 թվականի հոկտեմբերին Թեհրանում: Այս ձևաչափով վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում:



