Արցախում քաղաքացիները հանդիպել են Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին՝ պահանջելով միանալ իրենց։ Դավիթ Պետրոսյանը, դիմելով Արթուր Թովմասյանին, խնդրեց պատգամավորների հետ միանալ իրենց, նստել ավտոմեքենան, գնալ օդանավակայան՝ հարցերը լուծելու։
«Եկել ենք, հասել Ձեր կողքը, տեսնում ենք՝ Դուք անգործության եք մատնված, ձեր գործը նպատակին չի հասնում, նախագահականում չի հասնում, մենք ժողովրդով հավաքվել ենք, դուք շատ սխալ եք ձեզ պահում»,- նշեց Պետրոսյանը՝ հավելելով. «Դեպուտատներին վերցրեք, գնանք՝ օդանավակայան։ Ես Ձեզ հարգում եմ, մենակ Դուք չեք գալու, թող իրենք էլ գան՝ պատասխան տան, աշխատավարձ են ստանում, թող գան»։
Արձագանքելով Դավիթ Պետրոսյանին՝ Արթուր Թովմասյանն ասաց, որ նա իրեն շատ սխալ է պահում, ինքը՝ մեկ պատգամավոր, գալիս է։
Պետրոսյանը արձագանքեց, որ մենակ նրանով չէ, թող մնացածն էլ գան։
«Կյա՞մք, վսյո, սպասում ենք Ձեր նման լոխ քշանան, քյանք։ Ե՛ր կյացեք, եկիք, մունք ձեզ հետի ստեղ պեն չընք, սարքել եք կատու, կռվե վախտը քյանք կռեվ անենինք, չէ՝ թող լոխ տուս կան քյան ստեղան։ Կնչեցեք։ Պարոն Թովմասյան, ասեցի՞ք դեպուտատներին, որ դուրս գան, նստեն մաշինեն։ Էստեղի ղալմաղալ սարքելն եք ասում։ Բա ներվեր չկա արդեն»։



