Տեսանյութ. Տղայիս հուղարկավորել եմ, թոռանս ճա...

Երկու տարուց ավելի է տառապում եմ, թոռնիկս անհետ կորած է, ու ես համոզված եմ, որ ինքը ողջ է: Ազատության հրապարակում անհետ կորածների հարազատների ակցիայի ժամանակ նշեց անհետ կորած Սարգիս Ղուկասյանի տատիկը:

«Ինքը Հադրութում, որ շրջափակման մեջ է ընկել, էնտեղ բոլոր զոհերին հետ են տվել, բայց մինչև հիմա իմ թոռնիկից ոչ մի ԴՆԹ չկա: Իր ընկերոջն օգնելու ժամանակ իրեն հայտնաբերել են թուրքերը, ընկերոջը սպանել են, ինքն ուզել է փախչի, երևի կամ վիրավորվել է, կամ չի կարողացել ինքն իրեն վերացնի, որովհտեև էն տղեն չէր, որ գերի ընկներ: Ու հոկտեմբերի 10-ից տեղեկություն չունենք:

Տղաս զոհվեց, չթողեցին, որ գնար իր էրեխու մոտ, որ պաշտպաներ: Տղաս  գնացել էր Ջաբրային թոռանս հետևից, բայց էնտեղից հետ չեկավ, զոհվեց, երկուս ու կես ամիս չոլերում մնաց, փակ դագաղով բերեցին»:

Անհետ կորածի տատիկը նաև նշում է, որ պատերազմի սկզբում ստել են իրենց, ասել են, թե իր թոռանը պատերազմ չեն տարել, բունկերում է մնացել. «Խաբեություն է, ամեն տեղ մեզ մոլորությունների մեջ են գցում: Ու սենց տունս ավերվեց, մի տան մեջ երկու չափահաս տղամարդ կար, երկուսն էլ չկան»: