Տեսանյութ. Սյունիքի քաղաքապետերին պետք էր մեկ...

«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը նոր է վերադարձել Սյունիքից։ Նա երեք օր շրջել է մարզում, եղել տարբեր բնակավայրերում: Այսօր ասուլիսում Զ. Փստանջյանն ասաց, որ հանրային տրադրությունն, իհարկե, խուճապային չէր, բայց անհանգստություն կա հատկապես կապված վերջին իրադարաձությունների հետ՝ Երասխում տեղի ունեցած հրաձգությունները, քաղաքապետերի կալանավորումը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատանքի կանգնեցումը:

Ըստ նրա, Սյունիքի համայնքապետերի կալանավորումն ինչ որ պրոցեսի մաս է, որն անհրաժեշտ է այսօրվա գործող իշխանությանը, քանի որ այդ կալանավորումների երկու ամիսը ինչ-որ իրադարձությունների ցուցիչ է:

Փոստանջյանի կարծիքով, Սյունիքի համայնքապետերի նկատմամբ տեղի ունեցող կալանավորումները ունեն հատուկ նպատակ՝ քանի որ Սյունիքում կա հստակ դիմադրություն և կա այդ դիմադրության առաջնորդություն:

«Առաջնորդներն էին այդ քաղաքապետերը: Այդ քաղաքապետերին պետք էր մեկուսացնել, որպեսզի այն ծրագիրը, որի իրականացումը ստաձնել են գործող իշխանությունները, կարողանան իրականացնել, բայց դա չի նշանակում, որ Սյունիքը չի ունենալու նոր առաջնորդություն:

Ասուլիսին ամբողջությամբ՝ տեսանյութում.