Քաղաքապետարանի մոտից ոստիկանները քաղաքացիների են բերման ենթարկել: Պատճառն այն է, որ աղբաաահանության ներկայիս վիճակից դժգոհող քաղաքացիները իրենք իրենց ուժերով իրականացրել են աղբահնությունը` հավաքել աղբը և ի նշան բողոքի արտահայտության` այն թափել քաղաքապետարնի շենքի դիմաց:
«Արշակունյաց պողոտայի շենքերից մեկու արդեն 21-րդ օրն է ինչ աղբահանությունը չի կատարվում»,- ասում են բնակիչները:
Ակցիայի մասնակիցների թվում էր նաև Երևանի նախկին ավագանու ԵԾ խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը, ում ևս մի քանի քաղաքացու հետ բերման ենթարկեցին Ոստիկանությանա կենտրոնական բաժին:
Աղեկյանը ոստիկանության ավտոմեքենայից ուղիղ եթեր էր մտել և ներկայացնում էր, թե ինչ է կատարվում:



