Իրանը այսօր կփոխանցի իր պատասխանը միջնորդների...

Իրանը կարող է հինգշաբթի օրը միջնորդներին փոխանցել հակամարտության դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկի պատասխանը: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով տարածաշրջանի իր աղբյուրին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ակնկալվում է, որ Իրանը այսօր կփոխանցի իր պատասխանը միջնորդներին՝ պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկի կապակցությամբ»,- հայտնում է հեռուստաալիքը:

Հիշեցնենք, որ Axios պորտալը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, ավելի վաղ հայտնել էր, որ Միացյալ Նահանգները սպասում են փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ իրենց առաջարկի վերաբերյալ Իրանի պատասխանին առաջիկա երկու օրվա ընթացքում: Դրանից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցություններում վերջնաժամկետ չի սահմանում, սակայն վստահ է գործարքի ձեռքբերման հարցում: