Տեսանյութ․ Պահանջում ենք, որպեսզի Դավիթ Տոնոյ...

«Լրագրողներ հանուն մարդու իրավուքնների» հասակարկական կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացնում է զինծառայող  Յուրիկ Բրոյանի առողջական վիճակը․«Քանի որ Յուրիկ Բրոյանը այս պահին էլ ենթարկվում է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, ստիպված ենք հրապարակել և հանրությանը ներկայացնել մի տեսանյութ, որտեղ պարզ երևում է եզդի զինծառայողի առողջական ծայրահեղ ծանր վիճակը, թե ինչպես է ՊՆ-ն ծաղրի ենթարկում հիվանդ զինծառայողին, թե ինչպես են ռազմական ոստիկանությունում նրան ասում քեզ տանելու ենք զորամաս, դու ստից ես էդ շարժումները անում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը միանում է «Լրագրողներ հանուն մարդու իրավուքնների» հասարակական կազմակերպության մտահոգություններին և պահանջում է, որպեսզի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը իր ուշադրության կենտրոնում պահի զինծառայողի խնդիրը։ Մեր պահանջն է նաև, որ նախարարը  իր ենթակայությամբ գործող պատկան մարմիններին հրահանգի գործել օրինականության սահմաններում, իսկ զինծառայողին խոշտանգումների ենթարկած աշխատակիցները պետք է ենթարկվեն օրենքով նախատեսված պատժի։