Տեսանյութ․ Օսիպյանը սպառնացել է երիտասարդին և...

Հինգ տարի առաջ, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ Նուբարաշենում տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով դանակահարված Վանուշ Ալեքսանյանը զրկվել էր փայծաղից:

Դեպքից հետո, Նուբարաշենի բնակիչ Սմբուլ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ այդ տարիներին Երեւանի փոխոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն իրեն առաջարկել է գործարքի գնալ եւ իր որդու (ով ներկա է եղել վիճաբանությանը) ուսերին բարդել դանակահարությունը։

Սարգիս Հովհաննիսյանի մայրը կառավարության դիմաց

Վալերիյ Օսիպյանը առայսօր հերքում է այս պնդումները: Օրերս էլ նա Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ վստահ է՝ իր եղբորորդի Սեդրակ Օսիպյանը իր անմեղությունը կապացուցի: 2014-ին Սմբուլ Հովհաննիսյանի այդ հայտարարությունից հետո, Օսիպյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, բայց Հատուկ քննչական ծառայությունը կարճեց այն՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Այսօր Սարգիս Հովհաննիսյանի եղբայրը՝ Սամվել Հովհաննիսյանը, որն այս գործով վկա է, Politik.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացնում դեպքից՝ հայտնելով, որ ունի բոլոր ապացույցները։  Մանրամասն՝ տեսանյութում․