
Փետրվարի 17–ին Գյումրի կատարած այցիցի հետո Երևան վերադառնալիս մի քանի բնակավայրում իբր հարկադրված կանգառ կատարեց։
Սովարաբար Փաշինյանն իր այցերի ժամանակ ֆեյսբուքում ուղիղ հեռարձակում էր քաղաքացիների հետ հանդիպումները, բայց այս անգամ այդպես չարեց։ Դրա փոխարեն ճանապարհից իր օգնական Նաիրի Սարգսյանը՝ Շիշ բռնողի եղբայրը, անոնսում էր, թե մարդիկ ինչ են պահանջել վարչապետից։
Բանն այն է, որ Փաշինյանը բեմադրել էր ինքնաբուխ հավաքները։ Բեմադրության մասնակիցները բառացիորեն նույն տեքստն էին կրկնում։ Անգիր արած ասում էին, որ Փաշինյանը վերջ տա թավիշին և որ ժողովուրդն էլ չի կարողանում հանդուրժել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։
Մեկ մեկ էլ հիշեցնում էին դաշնակցությանը, որ տպավորություն չստեղծվի, թե միայն Քոչարյանի և Սարգսյանի վրա են կենտրոնացել։
Քաղաքական գործընթացներից ոչ քաջատեղյակ մեր հայրենակիցներին այդպիսով կթվա, որ հանրային պահանջը ոչ թե Նիկոլ Փաշինյանի շուտափույթ հեռացումն է իշխանությունից, այլ Քոչարյանին, Սարգսյանին և իրենց թիմակիցներին հետապնդումը։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե Նիկոլ Փաշինյանը պրիմիտիվ, ինչ–որ տեղ նաև զավեշտալի քայլի է գնում, արհեստական օրակարգ ձևավորելով, բայց ոչ։
Նա այսպիսով հող է նախապատրաստում ընդդիմախոսների դեմ քաղաքական նոր հետապնդումների շարք սկսելու համար։ Եվ չզարմանաք, որ շուտով իրավապահները ենթադրությունների և Փաշինյանի ցանկությունների հիման վրա նորանոր քրեական գործեր հարուցեն բացառապես նախկին պաշտոնյաների դեմ։