«Այս մարդկանց իշխանության մնալը կործանարար է լինելու մեր երկրի համար»,-ասել է ուրցաձորցի ընտանիքում հյուրընկալված ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Վանեցյանը։
Գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը համոզված է, հայկական դրոշի ներքո թե կառավարությունում, թե ԱԺ-ում նստած են երիտթուրքերը։
Վանեցյանի խոսքով, հիմա շատ կարևոր է ճիշտ ախտորոշումն ու խնդիրներին ճիշտ լուծում գտնելը։
«Մենք պետք է ազատենք մեր երկիրն այս չարիքից, մենք փոքր ազգ ենք, չպետք է լինի սև-սպիտակ։ Սա պատվի հարց է, հասկանո՞ւմ եք, մեր երկրի ապագան արդեն դարձել է պատվի հարց»,-նշել է նա։
Նշենք, որ ««Դռնից ներս». Արթուր Վանեցյան» խորագրով հաղորդումը հեռարձակվել է երեկ երեկոյան «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ։



