Սահմանակից երկրների հետ խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու։ Այս մասին այսօր կառավարության նիստի ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ցավոք, որոշ ուժեր փորձում են սխալ լույսի ներքո ներկայացնել Հայաստանի մտադրությունները՝ ասելով, թե ՀՀ-ն ԶՈՒ բարեփոխումները առաջնահերթություն է հռչակել սահմանակից երկրների նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու համատեքստում։ ՀՀ-ն, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն ԶՈՒ-ն զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար և մենք տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք։ Մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է»,- ասաց Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ կառավարությունը պատրաստ է ակտիվ երկխոսություն սկսել այս հարցի շուրջ ինչպես միջազգային գործընկերի աջակցությամբ, այնպես էլ ուղիղ շփումների միջոցով։ Նա նշեց, որ այս հարցերը մանրամասն կքննարկվեն կառավարության հնգամսյա պլանը ներկայացնելու ժամանակ։
Մանրամասները՝ տեսանյութում․



