Ֆրանսիայի նոր դեսպանը հարգանքի տուրք է մատուց...

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն սեպտեմբերի 9-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Դեսպանին հուշահամալիրում դիմավորել և ուղեկցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Թանգարան–ինստիտուտն այցից լուսանկարներ է հրապարակել։

Ֆլորիան Էսկյուդիեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ։

Դեսպանը շրջայց է կատարել հուշահամալիրի տարածքում և ծանոթացել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի պատմությանն ու խորհրդին։