«Հայաստան» դաշինքը ՍԴ դիմում է մուտքագրել՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով, լրագրողներին այս մասին ասաց «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։ «Մենք վիճարկել ենք ընտրության արդյունքների վերաբերյալ ընդունված որոշման սահմանադրականությունը, օրինականությունը և առկա փաստական հանգանամանքները։ ՍԴ-ն նշնված դիմումը քննության առարկա է դարձնելու թե՛ քանակական խախտումների իմաստով, թե՛ որակական իմաստով», - ասաց Վարդևանյանը։ Նա նշեց՝ 12 կետից բաղկացած խնդիրների մանրամասն վերլուծությամբ դիմում են ներակայացրել՝ կից փաստաթղթերով և դրանց վերաբերյալ հիմնավորումներով։



