Տեսանյութ․ Կուտականում թշնամին մեծաթիվ զորք ո...

Երեւանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին զուգահեռ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարվել է։ Մասնավորապես, իրավիճակը լարված է հայ-ադրբեջական սահմանի Գեղարքունիքի հատվածում։

MediaHub-ի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը մեծաթիվ զորք ու մարտական տեխնիկա է կուտակել Կուտականի նոր զբաղեցրած դիրքերում, իսկ Կութ գյուղի հատվածում Ադրբեջանի զինված ուժերն ընդլայնել է գնդակոծության ինտենսիվությունը։

MediaHub-ի հետ զրույցում Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանն ասաց, որ ադրբեջանցիները գրեթե ամեն օր են կրակում Կութի միջդիրքային հատվածում։ Կուտականի հատվածում թշնամու զորքի կուտակումների եւ հնարավոր հարձակման մասին հարցին Շահնազարյանը հապաղեց պատասխանել, նշելով՝ «զերծ կմնամ»։

Ըստ էության, Շահնազարյանը չհերքեց տեղեկությունը։ Կուտականում ադրբեջանական զորքի կուտակումների վերաբերյալ տեղեկության իսկությունը MediaHub—ը փորձեց ճշտել նաեւ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից։ Վերջինս ասաց, որ հայկական զինված ուժերը աչալրջորեն իրականացնում են իրենց վստահված սահմանի պաշտպանությունը։

Ամբողջական սկզբնաղբյուր կայքում