Տեսանյութ․ Կրթության տեսչական մարմինը ստուգու...

« 2023 թվականի ստուգումների ծրագրով նախատեսված է ստուգումներ իրականացնել 140 ուսումնական հաստատություններում, որոնցից 120-ը դպրոցներ են, 9-ը՝ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ եւ 11-ը՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններ»,-հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը։

«Բնականաբար, տարվա ընթացքում ստուգումներ իրականացվում են նաև օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում, դիցուք, դիմում-բողոքների հիման, կամ պետական մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա: 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ստուգումներ են իրականացվել 37 ուսումնական հաստատություններում: Այս պահին արդեն մշակվել են դրանցից 30-ում իրականացված ստուգման արդյունքները: Յոթ ուսումնական հաստատությունների արդյունքներ մշակման փուլում են և  կներկայացվեն երկրորդ եռամսյակի ընթացքում: Արձանագրվել են օրենսդրության շուրջ 502 խախտումներ 30 ուսհաստատություններում»,-ասաց ԿՏՄ ղեկավարը:

Մանրամասն՝ տեսանյութում։