Տեսանյութ․ Իշխանական պատգամավորը կարծում է, որ գերիների համար ժողովուրդը պետք է պայքարի
Հունիսի 30, 2021
Տարածել՝
Իշխանական պատգամավոր Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ «ժողովուրդը պետք է կանգնի և պայքարի, որպեսզի ցույց տա աշխարհին, որ մենք գերիների վերադարձն ենք ակնկալում»։ Այս մասին նա ասել է ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիս ի պատասխան լրագրող Սյուզի Բադոյանի հարցի։