«Պատմություն կերտեցինք միասին։ Անկեղծ շատ հպարտ եմ, որ միասին աշխատել ենք, ծանր բաների միջով միասին ենք անցել»,- ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ վերջին անգամ ելույթ ունենալով ԱԺ-ում։
Նա նշել է, որ նաև լավ բաների համար է հպարտ, որովհետև այն ճամփորդությունները, իրադարձությունները, բանակցությունները, միջազգային հանդիպումները, որը իրականացրել են միասին, պատմական են։
«Ես շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, նաև աշխատակազմին, բոլոր բաժիններին շնորհակալություն եմ հայտնում։ Եվ պարոն Ռուբինյանին՝ իմ ընկերոջը, հաջողություն եմ մաղթում, թող ինքը լինի երկրորդ Ազգային ժողովի նախագահը, որ ստաբիլ հինգը տարի կունենա Ազգային ժողովում։ Եվ եթե աշխատանքիս ընթացքում ինչ-որ մեկի նկատմամբ անարդար եմ եղել, թող ներողամիտ լինեն»,- հավելել է ԱԺ նախագահը։



