Քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման եւ նույնանուն կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ։
Այս մասին հայտնել է նրա փաստաբան Սվետլանա Մկրտչյանը։
«Նախաքննական գաղտնիքի ռեժիմով պայմանավորված գործի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնել չենք կարող»,- նշեց փաստաբանը։



